Բաժիններ՝

«Գազպրոմ Արմենիա»-ն ծանուցել է Կոտայքի և Արագածոտնի մարզերում գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ կատարելու նպատակով օգոստոսի 23-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00 դադարեցվելու է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն, Մաքրավան, Վերին Աղբյուրակ թաղամասերի, Արագածոտնի մարզի Սասունիկ, Օշական, Ոսկեվազ համայնքների և Աշտարակ-Սասունիկ միջին ճնշման գազատարից սնվող գազասպառողների գազամատակարարումը:

Այս մասին տեղեկացրին «Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից:

«Գազպրոմ Արմենիա»-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031