Ինչո՞ւ ՀՔԾ-ն չի հարցաքննում մարտի 1-ին քաղբանտարկյալ դարձած ընդդիմադիրներին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո, երբ վերսկսվեց մարտի 1-ի գործի քննությունը, հերթով սկսեցին հարցաքննվել 2008թ. պետական պաշտոններ զբաղեցրած անձինք: Սակայն հետաքրքիրն այն է, որ ՀՔԾ-ն հարցաքննության դեռ չի կանչել ժամանակին այդ գործով անցնող ընդդիմադիրներին, որոնք քաղբանտարկյալ դարձան, անգամ դատապարտվեցին:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը նախկին քաղբանտարկյալներից, այժմ ԱԺ պատգամավոր Արարատ Զուրաբյանին հարցրել է` իրեն կանչե՞լ են հարցաքննության, կամ ինքն ասելիք չունի՞ իրավապահներին:

«Բազմաթիվ մարդիկ, որոնք լռում էին, պետական պաշտոնյաներ, որոնք մասնակից են եղել այս կամ այն գործընթացին, հիմա ՀՔԾ-ում ցուցմունք են տալիս մեկը մյուսի վրա, ամեն ինչ հստակ ներկայացնում են: Ես ինչ-որ բան ասելու այդտեղ չունեմ, արտառոց որեւէ բան, որին մասնակից եմ եղել: Մենք խաղաղ ցույցեր ենք արել, բռնաճնշման ենք ենթարկվել, զանգվածային հարձակում է եղել պատկան մարմինների կողմից Ազատության հրապարակում, հետո` կրակոցներ, սպանություններ»,- մեկնաբանեց նա»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս