Նոր iPhone-ները, ապագայի սմարթֆոնը և PUBG Lite-ը. Շաբաթվա ինսայդները
Շաբաթը սկսվում է մի շարք տեխնոլոգիական նորություններով: Ներկայացնում ենք շաբաթվա ամենահետաքրքիր տեխնոլոգիական արտահոսքերը, լուրերը և հայտարարությունները:
Նոր iPhone-ների առաջին մանրամասները
Երկար ժամանակ է, ինչ անցել են այն օրերը, երբ հանրությունը մինչև վերջին օրը ոչինչ չգիտեր Apple-ի նոր սարքերի մասին: Այժմ ապագա iPhone-ների մասին արտահոսք լինում է գրեթե ամեն շաբաթ: Նոր սմարթֆոնների դիզայնը և հիմնական տեխնիկական բնութագրերն այլևս գաղտնի չեն:
Այնուամենայնիվ, այնքան մանրամասն տեսանյութ, որը ներկայացրել է հայտնի ինսայդեր Մարկ Բրաունլին (Marques Brownlee), դեռևս չի եղել: Իրականում սա Apple-ի բոլոր երեք նոր ապրանքատեսակների մանրակրկիտ վերլուծությունն է` iPhone X2, iPhone X Plus, iPhone 2018, ինչպես նաև դրանցից առաջ թողարկված iPhone X:
Տեսանյութը տալիս է նոր սմարթֆոնների մասին շատ հարցերի պատասխաններ և ստիպում է մտածել, թե արդյո՞ք արժի գումար խնայել նոր սարքերի համար:
Teclast F5-ը կդառնա Lenovo Yoga նոութբուքերի էժան փոխարինողը
Lenovo ընկերությունը ներկայացրել է նոութբուք-տրանսֆորմերների նոր ձևաչափ, որի կափարիչը կարող է բացվել 360 աստիճան: Այսպիսով, նոութբուքը դառնում է հարմար պլանշետ:
Teclast F5-ը կարող է դառնալ Lenovo-ի արտադրանքի էժան այլընտրանքը: Այն ունի բարակ մետաղյա կորպուս, սենսորային էկրան, ակտիվ ստիլուս (էլեկտրոնային գրիչ): Սարքը ունի 11.6 դյույմ անկյունագծով Full HD էկրան, 8 ԳԲ օպերատիվ հիշողություն: Որպես օպերացիոն համակարգ՝ օգտագործվում է Windows 10-ը:
OPPO F9-ը ցույց է տալիս, թե ինչպիսին է լինելու ապագայի սմարթֆոնը
OPPO F9-ը միջին սմարթֆոն է, որը փոխարինում է OPPO F7-ին: Տեխնիկական տեսանկյունից ոչ մի արտառոց բան չկա՝ MediaTek Helio P60 պրոցեսոր, 4 կամ 6 Գբ օպերատիվ հիշողություն և 64 Գբ հիշողություն:Մարտկոցի թողունակությունը 3,500 մԱ է, սարքն ունի նաև երկակի հիմնական տեսախցիկ և մատնահետքերի ստանդարտ սկաներ:
Բայց OPPO F9-ի արտաքին տեսքը շատ հետաքրքիր է: Նախևառաջ, աչքի է ընկնում դիսփլեյի վերևի մասի կտրվածքը, որտեղ տեղադրված է դիմացի տեսախցիկը: Տպավորիչ են նաև շատ բարակ կողմնակի շրջանակները: Սմարթֆոնի 90.8%-ը կազմում է դիսփլեյը:
Մասնագետները հույս են հայտնում, որ Չինաստանում սմարթֆոն արտադրողները շուտով կկրկնօրինակեն ոչ թե միայն iPhone X-ը, այլև անցում կկատարեն OPPO F9-ին. այն ավելի հետաքրքիր է թվում:
OPPO F9-ի պաշտոնական ներկայացումը տեղի կունենա օգոստոսի 21-ին: Այդ օրը հստակ հայտնի կդառնա սմարթֆոնի գինը և այն երկրների ցանկը, որտեղ վաճառվելու է հեռախոսը:
Այլ նորություններ՝
- Աուդիո և վիդեո սարքավորումների եվրոպական ամսագրերի ասոցիացիան (EISA) Huawei P20 Pro-ն ճանաչել է տարվա լավագույն սմարթֆոն:
- Google-ը ներկայացրեց Android 9 Pie (Go)-ն՝ բյուջետային սմարթֆոնների համար:
- Google Play խանութում հայտնվել է PUBG Lite-ը՝ հատուկ թույլ և բյուջետային սմարթֆոնների համար:
- Google-ը մշակում է նոր ծրագիր՝Google Coach, որը կփոխարինի մարզչին, բժշկին և դիետոլոգին:
- Google-ը այս տարի թողարկելու է իր սեփական «խելացի» էկրանը:
Սիրարփի Աղաբաբյան