Բաժիններ՝

Apple-ը Չինաստանում 25 հազար հավելված է հեռացրել App Store-ից. WSJ

Apple ընկերությունն ազարտային խաղերով 25 հազար հավելված է հեռացրել App Store հավելվածների խանութի չինական տարբերակից, որոնք արգելված են ՉԺՀ-ում: Այդ մասին օգոստոսի 20-ին հայտնել է The Wall Street Journal թերթը:

Հրատարակությունը վկայակոչում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը (CCTV), որն ավելի վաղ Apple-ին դատապարտել էր ազարտային խաղերով հավելվածների նկատմամբ անգործության համար, որոնք քողարկված էին Չինաստանում թույլատրված վիճակախաղերի հավելվածների ներքո: Ընկերությունն ինքը հաստատել է հավելվածները հեռացնելը, սակայն չի նշել դրանց քանակությունը:

«Ազարտային խաղերով հավելվածներն անօրինական են եւ արգելված չինական App Store-ում: Մենք արդեն հեռացրել ենք բազմաթիվ հավելվածներ ու մշակողների, որոնք փորձում են նման անօրինական հավելվածները տարածել App Store-ում, եւ ջանում ենք հայտնաբերել դրանց նմաններին ու նրանց հեռացնել խանութից»,- թերթը մեջբերում է Apple-ի հայտարարությունը:

CCTV-ը նշում է, որ արդեն տեղադրված արգելված բոլոր հավելվածները կշարունակեն աշխատել նաեւ App Store-ից հեռացվելուց հետո: Ընդամենը, ինչպես նշում է The Wall Street Journal-ը, չինական App Store-ում ներկայացված է մոտավորապես 1,8 մլն հավելված, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս