Բաժիններ՝

«Այդ ես եմ կապվել «Ինտերի» հետ, այլ ոչ թե՝ հակառակը». Լուկա Մոդրիչ

«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հայտարարել է, որ «Ինտերը» չի խախտել ՖԻՖԱ-ի կանոնները՝ իր հետ քննարկելով հնարավոր տրանսֆերը:

Ավելի վաղ «Ռեալը» բողոք էր ներկայացրել ՖԻՖԱ «Ինտերի» վերաբերյալ, ով բանակցություններ էր վարել երկարաժամկետ պայմանագիր ունեցող ֆուտբոլիստի հետ: Իրավիճակի պարզաբանման համար ՖԻՖԱ-ն դիմել է անձամբ Մոդրիչին, ով հայտարարել է, որ ինքն է կապվել «Ինտերի» հետ, այլ ոչ թե՝ հակառակը:

Ըստ Լուկայի խոսքերի՝ նա ցանկանում էր տեղափոխվել միլանյան ակումբ, որպեսզի հանդես գա Խորվաթիայի հավաքականից երեք խաղընկերների՝ Իվան Պերիշիչի, Մարցելո Բրոզովիչի և Շիմե Վրսալկոյի հետ:

Լուկայի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2020 թվականը:

Կարդացեք նաև

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031