Բաժիններ՝

«Լիդիան Արմենիա»-ի կին աշխատակիցները բաց նամակ են հղել ՄԻՊ-ին և ոստիկանությանը

Ամուլսարի հարակից համայնքների մոտ 200 կանանց անունից բաց նամակ է հղվել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, ոստիկանությունը և կանանց իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպություններին: Նամակում նշված է, որ Ամուլսարի ծրագիրը հարակից համայնքերում բազմաթիվ կանանց համար ոչ միայն արժանապատիվ աշխատանքի, այլև սահմանափակ հնարավորություններով գյուղական համայնքերում նոր մասնագիտություն սովորելու, նոր կյանք սկսելու, ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու, շատերի համար՝ փոքր բիզնես նախաձեռնելու և եղածը ընդլայնելու հնարավորություն է:

«Մեզանից շատերը «Լիդիան»-ում աշխատելու ընթացքում ձեռք ենք բերել նոր հմտություններ, շատերը ստացել են նոր մասնագիտություն, վերաորակավորում: Լիդիանը Հայաստանում այն բացառիկ կազմակերպություններից է, որ խթանում է կանաց և տղամարդկանց համար հավասար հնարավորություններ, աշխատանքային հավասար պայմաններ և մենք հպարտ ենք, որ ունենք արժանապատիվ աշխատանքի և զարգացման հնարավորություն: Վերջին երկու տարում ընկերությունն աջակցել է ավելի քան 50 փորքր բիզնեսների, որոնցից մեծ մասը վարում են կանայք – մենք անցել ենք բիզնես դասընթացներ, ստացել աջակցություն, վարել մեր բիզնեսները՝ սատարելու մեր ընտանիքներին և նրանց բարեկեցությանը»,- ասված է նամակում:

Նամակի տակ ստորագրած կանայք նշում են, որ աշխատելով «Լիդիան»-ում, բոլորից լավ են պատկերացնում, թե ինչ բարձր բնապահպանական չափանիշներ են կիրառվում Ամուլսարում: «Թող որևէ մեկը չասի, որ մեզանից շատ է սիրում իր համայնքը, իր ընտանիքն ու երեխաներին: Համայնքի հանդեպ սերը առաջին հերթին ամենօրյա ազնիվ աշխատանքն է: Մենք բոլորից շատ ենք շահագրգրռված մեր ընտանիքների բարեկեցությամբ և բնապահապանությամբ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս