Բաժիններ՝

«Հաղթեցինք «Մանչեսթեր Յունայթեդին» արժանիորեն». «Բրայթոնի» գլխավոր մարզիչ

«Բրայթոնի» գլխավոր մարզիչ Քրիս Հյուտոնը մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ հաղթանակը Պրեմիեր Լիգայի երկրորդ տուրում:

«Կարծում եմ՝ այսօր մենք լավ խաղացինք: Մենք արժանի ենք այս հաղթանակին: Բոլոր խաղացողները ցույց տվեցին իրենց լավագույն կողմերը: Նման հանդիպման ժամանակ հաղթելու համար հարկավոր է լավ խաղ ցուցադրել:

Անհրաժեշտ էր, որ մենք հաղթեինք անցած շաբաթվա պարտությունից հետո: Այսօր կարևոր էր, որ մրցակիցը չվերահսկի գնդակը և չթելադրի իր խաղը:

Հաջորդ հանդիպումը «Լիվերպուլի» հետ է: Այսօր կարևոր էր հաղթել, քանի որ «Լիվերպուլն» առաջնության ամենադժվար մրցակիցներից մեկն է: Եթե ​​«Բրայթոնի» խաղացողները ցուցադրեն նույն որակյալ ֆուտբոլը, ուրախ կլինեմ»,- նշել է Հյուտոնը:

Կարդացեք նաև

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն խաղից հետո նշել է, որ իրենք մի քանի սխալներ թույլ տվեցին:

«Մենք պատժվեցինք մեր սխալների համար: Հանդիպման ամենակարևոր պահերին մենք անհավանական սխալներ ենք արել: Սա մեզ ոչնչացրեց:

Հատկապես «Բրայթոնի» երրորդ գոլը: Երկրորդ կեսում հաշիվը 1:2 էր, բայց երրորդ գոլը փչացրեց ամեն ինչ: Մենք գոլը ուշ խփեցինք:

Արդյո՞ք թիմը վատ է խաղում: Խոսենք դրա մասին: Անցյալ մրցաշրջանում, երբ ես քննադատվեցի թիմի խաղի համար, մենք, միևնույն է, հաղթում էինք:

Երբ մենք առաջին գոլի հեղինակ դարձանք, ես մտածեցի, որ մենք կարող էինք հաղթել այս խաղը, բայց «Բրայթոնի» երրորդ գոլը մեզ պարտության մատնեց: Հույս ունեինք, որ երկրորդ գոլը մեզ կվերադարձներ խաղը, բայց արդեն շատ ուշ էր»,- նշել է Մոուրինիոն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս