Հոգեպես անառողջ մարդիկ սովորաբար առողջ ապրելակերպի մոլի հետևորդներ են. շվեյցարացի հոգեբույժ
Նրանք շարունակ փնտրում են ճիշտ սնունդ ու ըմպելիքներ, չեն ծխում ու գինի չեն խմում, նրանք տարատեսակ աղերի կարիք ունեն ու տարված են դեղատուփերով: Միշտ ինչ-որ նոր գաղափարներ ունեն, սակայն երբեք կատարյալ առողջ չեն: Իսկապես մեղսավորը սովորաբար իրեն ավելի լավ է զգում, քան քարոզիչը: Չէ՞ որ մոլախոտերը միշտ էլ ցորենից լավ են աճում: Բոլոր խստակենցաղ մարդիկ բողոքում են առողջությունից: Նրանք, ովքեր միշտ հոգ են տանում իրենց մասին, միշտ ավելի անառողջ են: Դա, օրինակ, որոշակի ջուր խմելու ինչ-որ ապշեցուցիչ կիրք է, որը գալիս է մահվան շարունակական վախից, քանի որ ինչ-որ բան ներսում ասում է` «Աստված իմ, մի թող, որ ես մեռնեմ: Չէ՞ որ ես դեռ չեմ ապրել»:
Կարլ Գուստավ Յունգ
Երազների վերլուծություն
Ձմեռային կիսամյակ: 3-րդ դասախոսություն: 05.02.1930թ.:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը