Հարց պրոֆեսիոնալ իրավագետներին և քաղաքագետներին. Արթուր Ղազինյան
Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, վերլուծաբան Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարց պրոֆեսիոնալ իրավագետներին և քաղաքագետներին.
Կարող է համապետական հանրաքվեի դրվել ՀՀ Ազգային Ժողովն արձակելու հարցը և եթե քվեարկության արդյունքները լինեն դրական, կարձակվի՞ Ազգային ժողովը՝ նույնիսկ եթե ՀՀ Սահմանադրությունը չի նախատեսում ԱԺ արձակման այս ընթացակարգը . . .
Իշխանությունը պատկանում է ժողովրդին, ով այն իրացնում է ինչպես ուղղակիորեն, այնպես էլ անուղղակիորեն։
Հետևաբար, եթե ՀՀ քաղաքացիները ուղղակի քվեարկությամբ որոշեն, որ ՀՀ ԱԺ-ն պետք է արձակվի, ապա ուղղակի ժողովրդավարության կանոններով և տրամաբանությամբ, ԱԺ-ն պետք է գրա լուծարման՝ իրավունքի ուժով։
Բայց ինչպես վարվել ՀՀ Սահմանադրության հետ, որն ԱԺ արձակման համար սահմանել է հստակ և կոնկրետ ընթացակարգ, որտեղ բացակայում է հանրաքվեն։
Ուղղակի ժողովրդավարության կիրառական նշանակության բացահայտման համար այս հարցի պատասխանն ունի անկյունաքարային նշանակություն»: