Բաժիններ՝

Վերջին 100 տարում առաջին անգամ Բրազիլիայի հավաքական է հրավիրվել երկրից դուրս ծնված ֆուտբոլիստ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Անդրեաս Պերեյրան հրավեր է ստացել Բրազիլիայի ազգային հավաքականից՝ սեպտեմբերի 8-ին և 12-ին ԱՄՆ-ի ու Սալվադորի ընտրանիների հետ ընկերական մրցավեճերին մասնակցելու համար:

Ինչպես փոխանցում է Sky Sports-ը, 22-ամյա Պերեյրան Բրազիլիայի հավաքականում վերջին 100 տարվա ընթացքում դարձել է առաջին ֆուտբոլիստը, ով ծնվել է երկրից դուրս: Կիսապաշտպանը ծնվել է Բելգիայում և հանդես եկել այդ երկրի մինչև 13 և 15 տարեկանների հավաքականներում:

Վերջին անգամ Բրազլիլիայի հավաքական հրավիրվել է երկրից դուրս ծնված ֆուտբոլիստ՝ 1918 թվականին:

Այս տարի Պերեյրան «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում անցկացրել է մեկ խաղ, իսկ նախորդ մրցաշրջանում վարձակալական հիմունքներով հանդես էր գալիս իսպանական «Վալենսիա»-ում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031