Չինացի կինը 40 տարի ապրել է թոքի մեջ գրչի գլխիկով
Չինաստանի Շանդունի նահանգի բնակչուհու թոքի մեջ գտել են գրչի գլխիկ, որը նա կուլ էր տվել 40 տարի առաջ: Այդ մասին հայտնել է Daily Mail հրատարակությունը: 49-ամյա կինը բժշկի է դիմել որովայնում ցավերի գանգատով:
Սկզբում կասկածել են կոնքի օրգանների բորբոքում, սակայն ռենտգենը խավարատեղ է ցույց է տվել կրծքավանդակում: Համակարգչային տոմոգրաֆիան հաստատել է օտար մարմնի առկայությունն աջ թոքի ստորին հատվածում: Էնդոսկոպիկ գործողության ընթացքում այնտեղից դուրս են բերել գրչի գլխիկ:
Չինուհին պնդում է, որ պատահաբար այն կուլ է տվել ինը տարեկան հասակում, երբ խաղում էր իր դպրոցական ընկերուհու հետ: Ազգականները նրան տարել են հիվանդանոց, որտեղ բժիշկները, տեսանելի ախտանիշեր չհայտնաբերելով, եզրակացրել են, որ գրչի գլխիկն արդեն օրգանիզմից դուրս է եկել բնական ճանապարհով: Իրականում այն մնացել էր թոքի մեջ եւ, ամենայն հավանականությամբ, դարձել հազի նոպաների պատճառը, որից կինը տառապում էր 30 տարեկանից: