Բաժիններ՝

Համացանցում են հայտնվել Samsung Galaxy X (F) ճկուն սմարթֆոնի առաջին նկարները

Samsung-ը վաղուց արդեն պատրաստում է իր առաջին ծալվող սմարթֆոնը, և ըստ վերջին լուրերի, սարքը վերջապես կթողարկվի հունվարին և կներկայացվի CES 2019-ի ընթացքում: Վերջերս ցանցում հայտնվել են սարքի առաջին լուսանկարները:

ԶԼՄ-ների տվյալներով՝ այս սմարթֆոնի էկրանը ծալվելու է գրքի նման: Սմարթֆոնը կունենա 7 դյույմանոց էկրան, որը հնարավոր կլինի թեքել կեսից: Բացի այդ, սմարթֆոնում նախատեսվում է օգտագործել ավելի մեծ հզորությամբ հատուկ մարտկոց, որի էներգիան բավարար է էկրանի միանգամից երկու կեսերին:

Ավելի վաղ նշվում էր, որ սմարթֆոնը կունենա  Winner («Հաղթող») անունը, սակայն, ըստ վերջին տվյալների, այն կարող է ձեռք բերել Galaxy F անունը (ըստ երևույթին, «foldable»-ծալվող):

Նախնական տվյալներով, ենթադրվում էր, որ սմարթֆոնը կկոչվի Galaxy X:

Կարդացեք նաև

Առաջին լուսանկարներից մասնագետները ենթադրել են, որ սմարթֆոնն ամբողջովին չի ծալվի՝ անգամ փակ ժամանակ; Բացի այդ, սմարթֆոնի մի էկրանն ամբողջությամբ չի ծածկի մյուսը, քանի որ ներքևի էկրանում կա բաց հատված, որտեղ երևալու են ծանուցումները:

Մասնագետները նշում են, որ հավանական է՝ սմարթֆոնի մատնահետքի սքաները լինի հեռախոսի հետևի հատվածում, սակայն այն կարող է տեղադրված լինել նաև դիսփլեյի տակ: Սմարթֆոնը կունենա 4 տեսախցիկ.  երկուսը՝ առջևում, և ևս երկուսը՝ հետևում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031