Եգիպտացորենի օգտակար և վնասակար հատկությունները

Եգիպտացորենի հայրենիքը համարվում է  Մեքսիկան: Այդ մշակաբույսի հատիկները այնտեղ գտել են 5-7 հազար տարի առաջ: 15-րդ դարի վերջին Կոլումբոսը եգիպտացորենի հատիկներն Իսպանիա բերեց, ու այդտեղից էլ այն սկսեց տարածում գտնել:

Այժմ եգիպտացորենն իր վաճառքի ծավալներով հացահատիկային մթերքների մեջ երկրորդ տեղն է զբաղեցնում:

Եգիպտացորենն արժեքավոր մթերք է: Նրանից պատրաստում են բուսայուղ, ալյուր, փաթիլներ, պոպկորն  և այլն: Կիրառվում է նաև դեղագործության և ժողովրդական բժշկության մեջ:

Եգիպտացորենը շատ օգտակար է: Այն իր մեջ B, E, H խմբի վիտամիններ է պարունակում ու այնպիսի միկրոէլեմենտներ, ինչպիսիք են մագնեզիումը, երկաթը, յոդը և նույնիսկ ոսկին:

Կարդացեք նաև

Սակայն չպետք է մոռանալ, որ մեր օրերում եգիպտացորենի մեջ ԳՄՕ-ի մեծ քանակ է պարունակվում:

Եգիպտացորենը լավ է ազդում աղիների աշխատանքի վրա, օգնում է փորկապության դեպքում: Լյարդի հիվանդություններից տառապող մարդիկ եգիպտացորենի ամենօրյա օգտագործման դեպքում նույնպես կարող են զգալ տարբերությունը, քանի որ եգիպտացորենը լեղամուղ հատկություն ունի:

Երիտասարդ եգիպտացորենն օգնում է փշրել երիկամների քարերը: Նրա եփուկը կարող է օգնել ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների դեպքում; Այդպիսի եփուկի օրական մեկ բաժակը կարգավորում է օրգանիզմի նյութափոխանակությունը:

100 գրամ եգիպտացորենի սննդային արժեքը`

  • 3.168 գրամ սպիտակուցներ
  • 1.118 գրամ ճարպեր
  • 18,962 գրամ ածխաջրածիններ
  • 2,613 գրամ բջջանյութ
  • 74,216 գրամ ջուր
  • 7,093 գրամ դեքստրիններ ու օսլա
  • 0,608 գրամ մոխիր
  • 3,219 գրամ շաքար (մոնոսախարիդներ, դիսախարիդներ)
  • 0,017 գրամ օմեգա-3 ճարպաթթուներ
  • 0,539 գրամ օմեգա-6 ճարպաթթուներ

Եգիպտացորենի 100 գրամ հատիկների մեջ եղած վիտամինների քանակը`

  • B2, ռիբոֆլավին- 0,058 մգ
  • B5, պանտոտենաթթու- 0,744 մգ
  • K, ֆիլոհինոն- 0,274 մգ
  • B9, ֆոլատներ – 45,064 մգ
  • B1, թիամին- 0,184 մգ
  • E, տոկոֆերոլային էկվիվալենտ- 0,062 մգ
  • PP, նիացինային էկվիվալենտ- 1,619 մգ
  • B6, պիրիդոքսին – 0,053 մգ
  • բետա-կարոտին – 0,001 մգ

Եգիպտացորենի ձեթը նույնպես շատ օգտակար հատկություններ ունի

Եգիպտացորենի ձեթի օրական 3 ճաշի գդալը կօգնի օրգանիզմից դուրս բերել խոլեստերինի ավելցուկը:

Արդեն հասունացած սերմերի ծիլերի յուղն էլ օգնում է նվազեցնել մաշկային հիվանդությունների ռիսկը: Կանխարգելման նպատակով բավական է օրական մեկ կում այդ յուղից խմելը:

Ստամոքսի հիվանդությունների դեպքում ևս շատ օգտակար է եգիպտացորենի ձեթը: Օրական 2 կումը կօգնի բարձրացնելայդ օրգանի տոնուսը:

Եգիպտացորենի ծիլերի յուղն օգտագործում են շաքարախտի բուժման ժամանակ` որպես օգնող միջոց:

Բացի դրանից, եգիպտացորենի յուղի մեջ կա մաշկի, մազերի ու եղունգների վիճակը լավացնող միացությունների համակարգ:

Եգիպտացորենի վնասը

Եգիպտացորենը կարող է ալերգիկ ռեակցիա սադրել: Եթե մարդը եգիպտացորենի կամ բանջարեղենային անանցանելիություն ունի, ապա պետք է սննդակարգից բացառել այդ մթեքի հիմքով պատրաստված ցանկացած կերակրատեսակ:

Եգիպտացորենի օգտագործումը չի կարելի չարաշահել, քանի որ այն կարող է հանգեցնել ստամոքսի փքվածության:

Տասներկումատնյա աղու կամ ստամոքսի խոցի ժամանակ եգիպտացորենային մթերքները հակացուցված են:

Կերակրող մայրերը նույնպես չպետք է չարաշահեն այն, քանի որ դա երեխայի մոտ կարող է մետեորիզմ հարուցել կամ ստամոքսի ծակոցներ:

Թրոմբոֆլեբիտի հակվածություն կամ երակների թրոմբոզ ունեցող մարդիկ նունպես պետք է իրենց սննդակարգից բացառեն այս մթերքը:

Պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Տեսանյութեր

Լրահոս