Բաժիններ՝

Կյանքից հեռացել է պատմության մեծագույն երգչուհի Արետա Ֆրանկլինը

Յոթանասունվեց տարեկան հասակում մահացել է երգչուհի Արետա Ֆրանկլինը: Ինչպես տեղեկացնում է lenta.ru -ն, այս մասին հայտնում է Associated Press-ի թվիթերյան էջը:

Rolling Stone ամսագիրը Ֆրանկլինին ճանաչել է պատմության մեջ մեծագույն երգչուհի:

Օգոստոսի 13-ին կինոքննադատ Ռոջեր Ֆրիդմանը հայտնել էր, որ երգչուհին մահամերձ է:

Նրա խոսքով՝ 76-ամյա «սոուլի թագուհին» լուրջ հիվանդությամբ էր տառապում: 2010 թվականին Ֆրանկլինի մոտ ախտորոշվել է քաղցկեղ: Երգչուհու վերջին ելույթը տեղի է ունեցել 2017 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031