
Երևանում օձը փաթաթվել է ծառին

Օգոստոսի 15-ին՝ ժամը 15:01-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցի թիվ 19 շենքի բակում օձը փաթաթվել է ծառին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, օձին բռնել են քաղաքացիների ուժերով:
Փրկարարները շահմար տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք: