Բաժիններ՝

Իտալիայի կառավարությունն ազգային սուգ է հայտարարելու

Իտալիայի կառավարությունն ազգային սուգ կհայտարարի Ջենովայի մերձակա Մորանդի կամրջի փլվելու հետեւանքով զոհվածների հիշատակին:

Այդ մասին այսօր հայտնել է Իտալիայի հյուսիսի Լիգուրիայի մարզի վարչակազմի ղեկավար Ջովանի Տոտին, որի խոսքը մեջբերել է TG com 24 հեռուստաալիքը: «Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպե Կոնտեն մեզ հավաստել է, որ կառավարությունն ազգային սուգ կհայտարարի Ջենովայի ողբերգության կապակցությամբ»,- ասել է նա:

Ջենովայով անցնող A10 ավտոուղու կամրջի 200-մետրանոց հատվածն օգոստոսի 14-ին ժամը 11:36-ին (Երեւանի ժամանակով ժամը 13:36-ին) փլվել է պահեստների եւ երկաթգծերի վրա: Արտակարգ պատահարի պահին կամրջի վրա գտնվում էր 30 ավտոմեքենա: Պրեֆեկտուրայի վերջին տվյալների համաձայն, փլուզման հետեւանքով զոհվել է 39 մարդ: Փլուզման վայրից տարհանվել է 632 մարդ, շատերն անհայտ կորած են համարվում: Որոնողափրկարարական աշխատանքները ողբերգության վայրում շարունակվում են: Պատահածի կապակցությամբ Ջենովայում երկօրյա սուգ է հայտարարված, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս