
Ռեալիթի-շոուի աստղն աղքատացել է և բնակություն հաստատել գյուղի տանը

Big Brother («Մեծ եղբայր») բրիտանական ռեալիթի-շոուի աստղ Լիզա Էփլթոնը տեղափոխվել է գյուղի տուն, որովհետեւ նրա փողերը չԷին բավականացնում սենյակ վարձելու համար: Այդ մասին նա պատմել է The Sun հրատարակությանը: 50-ամյա Էփլթոնի դժվարին ժամանակներն սկսվեցին այն բանից հետո, երբ նա դադարեց շահույթ ստանալ ավարտված հեռուստաշոուից:
Նախկին հեռուստաաստղն աշխատանքի է տեղավորվել առեւտրի ոլորտում, սակայն աշխատավարձը դեռեւս չի բավականացնում վճարելու բնակարանի վարձը: «Ես մնում եմ գյուղի տանը, որովհետեւ բավականաչափ գումար չունեմ տան ընդհանուր սենյակի դեպոզիտը վճարելու համար»,- հայտարարել է Էփլթոնը:
Նա նաեւ նշել է, որ կացարանի սեփականատեր ֆերմերն իրեն թույլ Է տալիս գյուղի տանը մնալ այնքան ժամանակ, քանի դեռ կինն ինքը չի ցանկանա մեկնել: Նախկին հեռուստաաստղի կացարանում ջուր եւ էլեկտրականություն չկա:
Նա ասում է, որ պատերին լուսանկարներ է կախում եւ այլ գեղեցիկ իրեր է դնում տանը, որպեսզի այն ավելի հարմարավետ դարձնի: Էփլթոնը հավելել է, որ չի հուսալքվում ստեղծված իրադրության պատճառով: Նրա ժամանակավոր կացարանից մինչեւ աշխատավայր 10 րոպեի ճանապարհ է: