«Կարելի է ասել, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո բանակցային գործընթաց, որպես այդպիսին, չկա»

Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կարելի է ասել, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո բանակցային գործընթաց, որպես այդպիսին, չկա: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրեն իրավասու չի համարում բանակցային սեղանի շուրջ ներկայացնել նաև Արցախի Հանրապետությունը, իսկ դա նշանակում է, որ Արցախը պետք է ներկայացված լինի առանձին պատվիրակությամբ և հանդես գա որպես բանակցային գործընթացի լիիրավ մասնակից: Պաշտոնական Բաքուն մերժում է այս մոտեցումն, ինչի հետևանքով էլ առարկայական բանակցությունների վերսկսումն առայժմ առկախված է»:

Տեսանյութեր

Լրահոս