Մահացել է Բելառուսի ժողովրդական արտիստ Նիկոլայ Կիրիչենկոն
72 տարեկան հասակում մահացել է Բելառուսի ժողովրդական արտիստ Նիկոլայ Կիրիչենկոն: Այդ մասին Յանկա Կուպալայի անվան ազգային ակադեմիական թատրոնի մամուլի ծառայությունը հայտնել է Facebook-ի իր պաշտոնական էջում:
«Անկեղծ էր, բարի, նա միշտ հիացնում էր իր ուշադրությամբ եւ նվիրվածությամբ: Յոթանասուներկու տարի: Դրա հետեւում երախտապարտ աշակերտներն են ու հանդիսականները»,- ասված է հաղորդագրության մեջ:
Մահվան պատճառը չի նշվում: «Sputnik Բելառուս»-ի տվյալներով՝ վերջին տարիներին արտիստը ծանր հիվանդ էր, բայց շարունակում էր աշխատել թատրոնում եւ դասավանդել:
Նիկոլայ Կիրիչենկոն Յանկա Կուպալայի անվան ազգային ակադեմիական թատրոնում սկսել է աշխատել 1971 թվականին, իսկ 2005-2009 թվականներին գլխավորել է այն: Նա Արվեստների ակադեմիայի դոցենտ էր, դասավանդում էր թատերական ֆակուլտետում:
Արտիստն հայտնի էր այնպիսի ֆիլմերում ու սերիալներում խաղացած իր դերերով, ինչպիսիք են՝ «44-ի օգոստոսին», «Անաստասիա Սլուցկայա», «Կամենսկայա», «Ժուրով-2», «Դոկտոր Մահը» եւ «Հաուլայթերի որսը» կինոնկարները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: