Կասկածելի համբավ ունեցողները ՊԵԿ-ում պաշտոն են ստացել. մաքսային բլոկում կադրային խոշոր փոփոխություններ են. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին Պետեկամուտների կոմիտեի մաքսային բլոկում խոշոր կադրային փոփոխություններ են եղել։ Իրար ետեւից պաշտոնները լքում են կասկածելի համբավ ունեցող անձինք։ Ուշագրավ է, որ ազատվում են անգամ նրանք, ովքեր վերջին ամիսներին են նշանակվել՝ նոր իշխանությունների օրոք։
Մեզ հայտնի դարձավ, որ պաշտոնանկ են արվել օրեր առաջ նշանակված Գուգարքի մաքսանենգության դեմ պայքարի բաժնի պետ Արթուր Անտոնյանը եւ մաքսայինի եւս երկու աշխատակից՝ մաքսանենգության դեմ պայքարի Սյունիքի եւ Շիրակի տարածաշրջանային բաժինների պետերը։ Համակարգում լուրեր են շրջանառվում, որ նրանք հաշվի չեն առել կաշառք չվերցնելու մասին վարչապետի պահանջները»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: