
Համացանցում հայտնվել է տեսահոլովակ, որտեղ շիմպանզեն «ինքնաթիռ» է խաղում ձագի հետ

Համացանցում հայտնվել է Թաիլանդում նկարահանված տեսահոլովակ, որտեղ շիմպանզեն իր ձագի հետ «ինքնաթիռ» է խաղում: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը:
Մեջքին պառկած՝ կենդանին ձագին տեղավորում է իր ոտնաթաթին եւ սկսում նրան թեթեւակի վերեւ նետել: Կադրերում երեւում է, որ ձագին, ասենք նաեւ ծնողին, շատ է դուր գալիս այն, ինչ տեղի է ունենում: Խաղն ավարտվում է քնքուշ գրկախառնություններով:
Գիտնականները կարծում են, որ վաղ տարիքում իրենց տեսակի այլ ներկայացուցիչների հետ փոխգործակցությունը երիտասարդ շիմպանզեների ուսուցման գործընթացի կարեւոր մասն է. դա նրանց օգնում է ապագայում ձեւավորել իրենց պահվածքը:
Հետազոտություններից մեկի համաձայն՝ նրանք կարող են ճանաչել բարությունն ու կարեկցանքը՝ տեսնելով դրանց օրինակները համակեցության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: