
Որոնք են աշխարհում ապրելու համար ամենահարմարավետ քաղաքները

The Economist բրիտանական հանդեսը հրապարակել է աշխարհում ապրելու համար ամենահարմարավետ քաղաքների ամենամյա Global Liveability Ranking 2018 վարկանիշը:
Առաջին դիրքում տեղ է զբաղեցրել Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան, երկրորդ տեղում ավստրալական Մելբուռնն է, երրորդում՝ Ճապոնիայի Օսակա քաղաքը: Վարկանիշի առաջին տասնյակում նաեւ տեղ են գտել Կանադայի Կալգարի քաղաքը, Ավստրալիայի Սիդնեյը, Կանադայի Վանկուվերը, Ճապոնիայի Տոկիոն, Կանադայի Տորոնտոն, ինչպես նաեւ Դանիայի Կոպենհագեն եւ Ավստրալիայի Ադելաիդա քաղաքները:
Ռուսաստանի Մոսկվա եւ Սանկտ Պետերբուրգ քաղաքները տեղավորվել են 68-րդ եւ 70-րդ հորիզոնականներում՝ համապատասխանաբար: Ապրելու համար ամենից ոչ պիտանի քաղաքը, The Economist-ի վարկածով, դարձել է սիրիական Դամասկոսը:
Վարկանիշը կազմվել է մի շարք այնպիսի ցուցանիշների հիման վրա, ինչպիսիք են՝ առողջապահությունը, մշակութային զարգացման աստիճանը, շրջակա միջավայրի մաքրությունը, կրթությունը եւ ենթակառուցվածքի զարգացման մակարդակը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: