 
                        Կրիպտոարժույթների շուկայի կապիտալացումն այս տարի առաջին անգամ ցած է ընկել 200 մլրդ դոլարից
 
                                    Այս տարի կրիպտոարժույթների շուկայի կապիտալացումն առաջին անգամ ցած է իջել 200 միլիարդ դոլարից՝ ավելի քան 70 տոկոս կորցնելով յոթ ամսում:
CoinMarketCap վերլուծական պորտալի տվյալների համաձայն՝ օգոստոսի 14-ին շուկայի կապիտալացումը կրճատվել է մինչեւ 191 միլիարդ դոլար, ինչը նվազագույնն է անցյալ տարվա նոյեմբերից ի վեր:
Հունվարին շուկայի ծավալը հասել էր 814 միլիարդ դոլար բարձրակետային մակարդակին:
Բիթքոյնը, որի փոխարժեքը դեկտեմբերին մոտ էր 20 000 դոլարին, այդ պահից կորցրել է արժեքի 70 տոկոսը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        