
Պոլսահայ ռոք երաժիշտ Հայկո Ջեփքինն ամուսնացել է

15 տարվա երկար սիրավեպից հետո երգիչ Հայկո Ջեփքինը ամուսնացել է Ասլը Քուլայի հետ: Պոլսահայ ռոք երաժիշտը ուրախ լուրը հայտնել է սոցցանցում կատարած գրառման միջոցով.
«Մեր ընտանիքի և հարազատների մասնակցությամբ 15 տարվա մեր միությունը պսակեցինք: Շատ երջանիկ ենք և շատ շնորհակալ ենք բոլորին, ովքեր մեզ հետ կիսում են մեր երջանկությունը»:
Հայկո Ջեփքինի կինը՝ Ասլը Քուլան ծնունդով իզմիրցի է, ավարտել է «Անատոլիայի» համալսարանը և աշխատում է այկիդոյի դպրոցում:
Հիշեցնենք, որ Հայկո Ջեփքինը, ծնվել է 1978թ. մարտի 11-ին Ստամբուլում: Պոլսահայ երգիչ, երաժիշտ և դաշնակահար է: Երաժիշտի հայրական կողմը Յոզղաթից է: Հայկական Կենտրոնական վարժարանն ավարտվելուց հետո,ընդունվել է ճարտարապետ Սինանի անվան համալսարան, որտեղ սովորել էսոլֆեջո և դաշնամուր: Համալսարանն ավարտելուց հետո 1997 թվականից սկսել էերաժշտական գործունեությունը: Ջեփքինի առաջին «Պետք է զգույշ լինեմ»ձայնասկավառակը լույս է տեսել 2005 թվականին: 2007 և 2010 լույս տեսած նրա 2-րդև 3-րդ ձայնասկավառակները նրան մեծ ճանաչում բերեցին: Հայկո Ջեփքիննաշխատել է հայտնի թուրք երաժիշտների հետ: