Բաժիններ՝

Գիտնականները՝ շարժական հեռախոսների վտանգի մասին

Սմարթֆոնի էկրանի երկնագույն լույսը հանգեցնում է տեսողության կորստի, քանի որ օգանիզմում թունավոր քիմիական նյութի առաջացման պատճառ է դառնում: Այս մասին  հայտնել է Science Alert հրատարակությունը:

ԱՄՆ-ի Թոլիդոյի համալսարանի գիտնականները կատարել են հետազոտություններ, որոնց ընթացքում ուսումնասիրել են ցանցաթաղանթի բջիջների վրա լույսի ներգործությունը սպեկտրի երկնագույն, կապույտ եւ մանուշակագույն ընդգրկույթում:

Պարզվել է, որ այդ դեպքում տեղի է ունենում ռետինալի՝ A վիտամինի ածանցյալի ոլորած ձեւի գոյացություն, որը բացասաբար է ազդում հյուսվածքների վրա: Մասնագետների խոսքով՝ թունավոր նյութն ինքնուրույն հաղթահարելու օրգանիզմի անընդունակությունը հանգեցնում է այն բանին, որ բջիջների թաղանթում խախտվում են ֆոսֆոլիպիդների գործառույթները, դրա հետեւանքով բարձրանում է կալցիումի մակարդակը, ինչից հեո բջիջները փոխում են ձեւը եւ ոչնչանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031