Adidas-ը շահույթի ավելի քան կրկնակի աճ է արձանագրել
Գերմանական Adidas AG-ը, որն աշխարհում երկրորդն է սպորտային ապրանքների արտադրության ցուցանիշով, 2018 թվականի երկրորդ եռամսյակում զուտ շահույթն ավելի քան կրկնակի ավելացրել է ընկերության համար հանգուցային շուկաներում վաճառքների աճի շնորհիվ։
Ինչպես հաղորդվում է Adidas-ի մամուլի տեղեկագրում, ընկերության զուտ շահույթն ապրիլ-հունիսին ավելացել է 150 տոկոսով՝ մինչեւ 397 մլն եվրո անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի 159 մլն եվրոյի համեմատությամբ:
Շարունակվող գործառնություններից զուտ շահույթն ավելացել է 20,5 տոկոսով՝ 347 մլն եվրոյից մինչեւ 418 մլն եվրո: Adidas-ի հասույթն անցած եռամսյակում ավելացել է 4,4 տոկոսով՝ մինչեւ 5,26 մլրդ եվրո: Ընկերության շահութաբերությունն ավելացել է 2,2 տոկոսով՝ մինչեւ 52,3 տոկոս:
Adidas բրենդի վաճառքներն ավելացել են 12 տոկոսով՝ մինչեւ 4,77 մլրդ եվրո, Reebok-ինը նվազել են 3 տոկոսով՝ մինչեւ 387 մլն եվրո, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: