Բաժիններ՝

Նպաստառուների թիվն ու նպաստի միջին չափերը Հայաստանում

Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության ամփոփ տեղեկատվության, 2018թ. հուլիսի 1-ի դրությամբ ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացողների (նպաստառուների) թվաքանակը կազմել է 63 717 մարդ, նպաստի միջին չափը՝ 17 794.2 դրամ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Վիճակագրական կոմիտեն։

Նպաստառուների քանակով ամենախոշոր խումբը հաշմանդամներն են։ Պաշտոնական տվյալներով, Հայաստանում հաշմանդամության նպաստ ստանում է 46 700 մարդ (19 234 կին, 27 466 տղամարդ)։ Հաշմանդամության նպաստի միջին չափը 18 213.5 դրամ է։

Ծերության նպաստ ստացողների թիվը 5 085 է (նպաստի միջին չափը՝ 16 000 դրամ), իսկ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացողների թիվը՝ 11 932 (նպաստի միջին չափը՝ 16 917.9 դրամ)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031