Բաժիններ՝

Մանչեսթերում հրաձգության հետևանքով 10 մարդ է տուժել

Բրիտանական Մանչեսթեր քաղաքում տեղի ունեցած հրաձագության հետևանքով 10 մարդ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես հաղորդում է 0Sky News հեռուստաընկերությունը, միջադեպը տեղի է ունեցել Մոս Սայդ շրջանում՝ քաղաքի հարավային հատվածում:

Դեպքի վայրում որոնողական աշխատանքներ են իրականացվում, ոստիկանությունը հարցաքննում է վկաների, ուսումնասիրում է տեսախցիկների ձայնագրությունները:

Ոստիկանության ղեկավար Դեբի Դուլին հայտնել է, որ հրաձգությունից մի քանի ժամ առաջ քաղաքի այդ հատվածում անցկացվել է Կարիբյան կառնավալը, ինչի արդյունքում փողոցները մարդաշատ են:

«Հիմա հիվանդանոցում է մի քանի մարդ տարբեր վնասվածքներով, սակայն, բարեբախտաբար, նրանց կյանքին այս պահին վտանգ չի սպառնում»,- ասել է նա:00.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031