Բաժիններ՝

Որքան են կազմել ՀՀ կազմակերպությունների բնապահպանական ընթացիկ ծախսերը 2017 թվականին

Ըստ բնապահպանության ընթացիկ ծախսերի մասին ՀՀ վիճակագրական կոմիտեի հաշվառման համակարգում ընդգրկված կազմակերպություններից ստացված վիճակագրական հաշվետվությունների ամփոփ տվյալների, 2017թ. կազմակերպությունների բնապահպանական ընթացիկ ծախսերը կազմել են 9 մլրդ 818.7 մլն. դրամ: Նշենք, որ 2016թ. կազմակերպությունների բնապահպանական ընթացիկ ծախսերը կազմել էին 8 775.5 մլն. դրամ։

Բնապահպանական ընթացիկ ծախսեր իրականացրած մեկ կազմակերպության հաշվով այն կազմել է 16 391.7 հազ. դրամ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից։

Այդ թվում, ջրային պաշարների պահպանության և արդյունավետ օգտագործման գծով ծախսերը կազմել են 4 մլրդ 585 մլն դրամ, թափոններից և այլ վնասակար նյութերից հողի պահպանության գծով ծախսերը՝ 3 մլրդ դ881.6 մլն դրամ, մթնոլորտային օդի պահպանության գծով ծախսերը՝ 959.3 մլն դրամ։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս