Չինացի բժիշկներն 87 մեխ են հանել տղամարդու ստամոքսից
Չինաստանի Չենչժոու քաղաքի (Հունանի նահանգ, Կենտրոնական Չինաստան) Առաջին հոսպիտալի վիրաբույժները 87 մեխ են հանել պացիենտի ստամոքսից եւ ուղիղ աղիքից: Ինչպես օգոստոսի 10-ին հայտնել է «Ֆաչժի վանբաո» էլեկտրոնային հրատարակությունը, տղամարդը որոշել է դրանք կուլ տալ անպատասխան սիրո պատճառվ։
Թերթի տվյալներով՝ քաղաքի հյուրանոցներից մեկում կենվորի խնդրանքով շտապ օգնություն է կանչվել: Ժամանած բուժակներին տղամարդը հայտարարել է, թե շոգեփ կարկանդակներ է կերել, ինչից հետո ցավ է զգացել ստամոքսում: Սակայն, նրան հիվանդանոց հասցնելով եւ նկարահանումներ անելով՝ բժիշկները մեխի նմանվող բազմաթիվ մետաղական առարկաներ են հայտնաբերել տղամարդու փորի մեջ:
Հիվանդն ինքը ոչ մի կերպ չի մեկնաբանել պատահածը: Վիրահատությունից առաջ նա նամակ է տվել բուժքույրերից մեկին, որը խնդրել է հանձնել «իր սիրած աղջկան»: Բժիշկները կապվել են տղամարդու հարազատների հետ եւ ստացել վիրահատական միջամտության՝ նրանց համաձայնությունը: Վիրահատությունը շարունակվել է չորս ժամ. այդ ընթացքում բժիշկները տղամարդու որովայնային