Բաժիններ՝

Samsung-ը 160 մլրդ դոլար է ներդնում գիտահետազոտական մշակումներում

Էլեկտրոնիկայի հարավկորեական արտադրող Samsung Electronics-ը հայտարարել է առաջիկա երեք տարվա ընթացքում գիտահետազոտական մշակումներում 180 տրլն կորեական վոն (160 մլրդ դոլար) ներդնելու մտադրության մասին։

Ընկերության հաղորդագրության մեջ ասված է, որ նա ներդրումների չափն ավելացնում է Հարավային Կորեայի տնտեսությանն աջակցելու եւ ընկերության համար աճի նոր աղբյուրներ գտնելու նպատակով: Մոտավորապես 130 տրլն վոն կամ նշված գումարի 70 տոկոսը ներդրվելու է բնակարանային շուկայում ընկերության գործառնություններում:

Samsung-ի կանխատեսումների համաձայն՝ մատնանշված ներդրումները կբերեն երկրում 700 հազար աշխատեղերի ստեղծման: Ընկերությունը մտադիր է երեք տարվա ընթացքում իր գլոբալ հաստիքակազմն ավելացնել 40 հազար մարդով:

Վերջին երեք տարում աշխատակիցների թիվն աճել է25 հազարով: Samsung-ի ներդրումների էական մասը (մոտավորապես 25 տրլն վոն) բաժին կընկնի հեռանկարային այնպիսի ճյուղերի, ինչպիսիք են արհեստական ինտելեկտը, հինգերորդ սերնդի ցանցերը եւ կենսատեխնոլոգիաները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս