Կոճապղպեղն ամեն օր օգտագործելու 14 պատճառ

Կոճապղպեղն օրգանիզմի վրա ամրապնդող, առույգացնող, հակաբորբոքային ազդեցությամբ վիտամինների, միկրոէլեմենտների, եթերայուղերի շտեմարան է:

Կարևոր է իմանալ
Չարժե կոճապղպեղ օգտագործել սրտի, լյարդի, վնասված լորձաթաղանթների, արյունահոսությունների, մարմնի բարձր ջերմության դեպքում, ինչպես նաև հղիության 2-3-րդ եռամսյակների ընթացքում:

Կոճապղպեղըն օգտակար է ինչպես՝ թարմ վիճակում, այնպես էլ՝ նրա եթերայուղի տեսքով: Կարելի է այն ավելացնել առաջին և երկրորդ ճաշատեսակների, խմորեղենի ու ըմպելիքների մեջ:

Կարդացեք նաև

Մինչև մաշկին աղացած կոճապղպեղի` որպես դիմակի բաղադրիչ քսելը համոզվեք, որ ալերգիա չունեք:

1. Պայքար ցելյուլիտի դեմ:
Ցելյուլիտի դեմ պայքարող կոճապղպեղով սկրաբն օգնում է տաքացնել մաշկն ու լավացնել արյան շրջանառությունը հյուսվածքներում, վերացնել այտուցները և այդպիսով քչացնել նարնջի կեղևի ի հայտ գալը մաշկի վրա:


Մեկ ճաշի գդալ քերած կոճապղպեղը խառնել կես բաժակ կոճապղպեղի հյութին, ավելացնել 1-1.5 բաժակ խոշոր ծովային աղ: Մաշկի խնդրահարույց հատվածները սպուգի կամ հատուկ գլանների օգնությամբ տրորեք ստացված սկրաբով:

2. Նյութափոխանակության արագացում և սրտխառնուքից ազատում:
Եթե դուք մարսողության ու աղիների աշխատանքի հետ կապված խնդիրներ ունեք կամ տառապում եք սրտխառնուքից, այդ թվում՝ նաև ծովային հիվանդությունից կամ հղիության շրջանի սրտխառնուքից, կարելի է մի կտոր կոճապղպեղ ծամել կամ մի կտոր թարմ կոճապղպեղի արմատ ավելացնել թեյի մեջ:

3. Եղունգների ամրապնդում ու աճ:
1-2 ճաշի գդալ յուղը հալեցրեք ու դրա մեջ ավելացրեք 1-2 թեյի գդալ ավոկադոյի յուղ, 3-5 կաթիլ կոճապղպեղի եթերայուղ, 5-7 կաթիլ կիտրոնի եթերայուղ: Խառնեք ու լցրեք չոր տարայի մեջ: Ստացված խառնուրդով մերսեք եղունգները կամ օգտագործեք ձեռքի քսուքի հետ միասին:
Կարևոր է: Այս խառնուրդը շատ ակտիվ է ու կարող է հարուցել ալերգիա: Ուշադիր եղեք:

4. Իմունիտետի ամրապնդում:
Ասկորբինաթթվի, A, B վիտամինների խմբի, ցինկի, կալցիումի, յոդի, բնական հակաբիոտիկների բարձր պարունակության շնորհիվ կոճապղպեղն օրգանիզմի վրա ամրապնդող ազդեցություն է գործում ու բարձրացնում է զանազան հիվանդությունների դեմ դիմադրողականությունը:

Ձեր սև կամ կանաչ թեյի մեջ ավելացրեք 1 թեյի գդալ կոճապղպեղի արմատի քերուկ 250մմ ջրի հաշվարկով:

Մսաղացով աղալ 2-4 ամբողջական կիտրոն և 400գ թարմ կոճապղպեղ ու վրան ավելացրեք 250 մլ մեղր: Տարան դրեք մութ տեղում, թողեք` մնա 1 օր, ապա ևս 6 օր` սառնարանում:

Մրսածության սեզոններին օգտագործեք առավոտյան քաղցած փորին 1 ճաշի գդալ:

5. Ցավազրկում:
Կոճապղպեղը գերազանց պայքարում է բորբոքային պրոցեսների ու ցավի դեմ, այդ թվում՝ նաև ինտենսիվ մարզումներից հետո` մկանային ցավի, կանանց դաշտանային ցիկլի պարբերական ցավերի, ինչպես նաև արթրիտի դեմ:
Կոճապղպեղի ու քրքումի հավասար չափաբաժիններից, 2 կիտրոնի հյութից, 1 թ/գ մեղրից ու ջրից թուրմ պատրաստեք:

6. Գլխուղեղի աշխատանքի խթանում:
Կոճապղպեղի գործածությունը դանդաղեցնում է ծերացման պրոցեսներն ու գլխուղեղի բջիջների մահը և ընդդիմանում է նեյրոդեգեներատիվ հիվանդությունների, այդ թվում նաև՝ Ալցհեյմերի ու Պարկինսոնի հիվանդությունների զարգացմանը: Բացի դրանից, կոճապղպեղի արմատը բարելավում է բոլոր կոգնիտիվ ֆունկցիաները ու օգնում է հիշողության աշխատանքին:

7. Պայքար ծերության դեմ:
Կոճապղպեղը հսկայական քանակությամբ հակաօքսիդանտներ է պարունակում, արագացնում է օրգանիզմի նորացման պրոցեսները, ընդդիմանում է ազատ ռադիկալներին, դուրս է բերրում թույները:

8. Օգնում է նիհարել:
Այսպես կոչված, այրող նյութերի մեծ քանակի հաշվին կոճապղպեղը շատ լավ խթանում է նյութափոխանակությունը ու փակում է ախորժակը: Առաջին և երկրորդ կերակրատեսակների, ինչպես նաև ըմպելիքների մեջ կոճապղպեղ ավելացրեք թարմ և աղացած, փոշի վիճակում: Կոճապղպեղով թեյ կարելի է խմել ուտելուց կես ժամ առաջ. Այդպես դուք ավելի քիչ կուտեք, իսկ գիշերը խմեք մի բաժակ կեֆիր` աղացած կոճապղպեղով, դարչինով և մի քիչ կարմիր աղացած պղպեղով:

9. Աֆրոդիզիակ:
Կոճապղպեղը նկարագրված է դեռևս «Կամասուտրայում», իսկ մի շարք լեգենդներում էլ ներկայացվում է՝ որպես ներքին կրակը վառող, բորբոքող միջոց:

10. Փայլուն մաշկ:
Երիտասարդացման, առույգացման, դեմքի մաշկի փայլի համար հավասար քանակությամբ խառնեք աղացած կոճապղպեղի փոշի, մեղր և կիտրոնահյութ: Դիմակը դեմքին թողեք 30 րոպե:

11. Հակաուռուցքային էֆեկտ:
Կոճապղպեղի մեջ պարունակվող նյութերն ունակ են կանխել քաղցկեղն ու թեթևացնել հիվանդի վիճակը քիմիաթերապիայի ընթացքում:

12. Ազատում է բշտիկներից:
Խառնեք 1 թեյի գդալ աղացած կոճապղպեղ և 1 թեյի գդալ խնձորի քացախ, կետիկային ձևով քսեք պզուկներին: Այդպես բորբոքումն ու կարմրությունն ավելի արագ կանցնեն:
1 թեյի գդալ աղացած կոճապղպեղին ավելացրեք 1 թեյի գդալ մեղր ու մի քիչ կաթ: Քսեք դեմքին, թողեք 10-15 րոպե ու լվացեք:

13. Արյան բաղադրության կարգավորում:
Հետազոտությունների համաձայն` կոճապղպեղի կանոնավոր գործածությունը կարգավորում է արյան մեջ խոլեստերինի ու շաքարի մակարդակն ու էականորեն նվազեցնում է զանազան բարդությունների ռիսկը:

Բացի դրանից, կոճապղպեղն օգնում է դիմագրավել թրոմբների ձևավորմանն ու բարձր արտերիալ ճնշմանը:
Դարչինի մեկ փայտիկի հետ եփեք մի քիչ կոճապղպեղ, սառեցրեք ու խմեք օրական 2-3 անգամ:

14. Մազերի աճի արագացում, մազաթափության ու թեփի կանխում:
Կոճապղպեղն ապահովում է արյան անխափան հոսքը դեպի գլխամաշկ, մազարմատները սնուցում օգտակար նյութերով ու խթանում մազերի աճը` կանխելով թափվելը:

Մազերն ամրացնող դիմակ`
Պատրաստեք խառնուրդ հավասար քանակությամբ կոճապղպեղի թարմ արմատի քերուկից ու ժոժոբայի եթերայուղից ու այն քսեք մազերին ու գլխամաշկին: 30 րոպե անց լվացեք մազերը:

Դիմակ մազերի աճի համար`
Քերեք թարմ կոճապղպեղի արմատը ու մի քանի ատամիկ սխտոր, վրան ջուր լցրեք ու թողեք` թրմվի: Ստացված թուրմի մեջ ավելացրեք ձիթապտղի կամ կոկոսի յուղ ու քսեք մազարմատներին:

Թեփի դեմ դիմակ`
Պատրաստեք խառնուրդ 2 չափաբաժին կոճապղպեղի թարմ արմատի քերուկից ու 3 մաս քունջութի կամ ձիթապտղի յուղից, քսեք գլխամաշկին ու թողեք, որ մնա 15-25 րոպե:

Կրկնեք շաբաթական 2 անգամ:

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Տեսանյութեր

Լրահոս