Շոկոլադե մուս՝ կաթնաշոռով
Այս շոկոլադե մուսի 100 գրամը 140 կիլոկալորիա է պարունակում: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ այն կարող են օգտագործել մարդիկ, ովքեր չեն ցանկանում ավելորդ կիլոգրամներ կուտակել:
Բաղադրիչներ
- 300 գրամ անյուղ կաթնաշոռ
- 100 գրամ յոգուրտ
- 3 ճաշի գդալ շաքար
- 5 ճաշի գդալ կակաո
- 15 գրամ ժելատին:
Պատրաստման եղանակը
- Բլենդերում հարեք յոգուրտը, կաթնաշոռը, շաքարն ու կակաոն՝ միասեռ զանգված ստանալու համար:
- Ժելատինը սառը ջրում թրջեք 10-15 րոպե:
- Եռացրեք ժելատինը:
- Ավելացրեք շոկոլադե կրեմին, լավ խառնեք: Հարեք:
- Մի քանի ժամ թողեք սառնարանում:
- Ցանկության դեպքում կարող եք ընդեղեն ավելացնել:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը