Բաժիններ՝

«Նեյմարը վաղ թե ուշ կխաղա «Ռեալում»». Ռիվալդո

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող Ռիվալդոն խոսել է իր հայրենակից Նեյմարի՝ Մադրիդի «Ռեալ» հավանական տեղափոխության մասին:

«Հիմա ես հավատում են նրա խոսքերին, որ նա մնում է ՊՍԺ-ում, սակայն Նեյմարը վաղ թե ուշ կխաղա «Ռեալում»:

Նեյմարը, ամենայն հավանականությամբ, կմնա Ֆրանսիայում առնվազն մեկ տարի, սակայն տրանսֆերային խելագար շուկայում ոչ ոք չգիտի, թե ինչ է կատարվում, այնպես որ, ամեն ինչ հնարավոր է»,- ասել է Ռիվալդոն:

Ռիվալդոն առաջին անգամ չէ, որ պնդում է, որ Նեյմարը պետք է հանդես գա մադրիդյան ակումբում:

Կարդացեք նաև

«Եթե Նեյմարը չհեռանա, նա չի հաղթի ոչ մի կարևոր մրցանակ, այդ թվում՝ ամենակարևոր ակումբային մրցանակը՝ Չեմպիոնների լիգան:
Նեյմարը ՊՍԺ-ի հետ ոչինչ չի հաղթի:

Ֆրանսիական լիգան մակարդակով ցածր է, քան իսպանականն ու անգլիականը: ՊՍԺ-ն ակումբ է՝ առանց պատմության»,- նշել է Ռիվալդոն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031