Բաժիններ՝

Հայտնի են Չեմպիոնների լիգայի՝ իրենց դիրքերում լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները

Չեմպիոնների լիգայի 2017/18 մրցաշրջանի՝ իրենց դիրքերում խաղացող լավագույն ֆուտբոլիստների անունները հայտնի են:

Դարպասապահներ. Ալիսոն («Ռոմա», այժմ՝ «Լիվերպուլ»), Ջանլուիջի Բուֆոն («Յուվենթուս», այժմ՝ ՊՍԺ), Կեյլոր Նավաս («Ռեալ Մադրիդ»):

Պաշտպաններ. Մարսելո («Ռեալ Մադրիդ»), Սերխիո Ռամոս («Ռեալ Մադրիդ»), Ռաֆայել Վարան («Ռեալ Մադրիդ»):

Կիսապաշտպաններ. Կևին դը Բրյունե («Մանչեսթեր Սիթի»), Թոնի Կրոս («Ռեալ Մադրիդ»), Լուկա Մոդրիչ («Ռեալ Մադրիդ»):

Կարդացեք նաև

Հարձակվողներ. Լիոնել Մեսսի («Բարսելոնա»), Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ Մադրիդ», այժմ՝«Յուվենթուս»), Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»):

Լավագույն  կին և տղամարդ ֆուտբոլիստների մրցանակները  կհանձնվեն օգոստոսի 30-ին Մոնակոյում՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության շրջանակներում:

Ժյուրիի կազմում ընդգրկված են այն 32 ակումբների մարզիչները, որոնք խաղացել են Չեմպիոնների լիգայի խմբային փուլում 2017/18 մրցաշրջանի ընթացքում, ինչպես նաև 55 մարզական լրագրողներ ՈՒԵՖԱ-ի բոլոր ասոցիացիաներից, ովքեր  ընտրվել են  Եվրոպական սպորտային հրատարակությունների ասոցիացիայի կողմից: Մարզիչները չեն կարող քվեարկել իրենց թիմի խաղացողների համար:

Ժյուրիի անդամները յուրաքանչյուր դիրքում ընտրել են երեք խաղացողի: Առաջին տեղում գտնվողները ստացել են՝ հինգ, երկրորդը` երեք, երրորդը՝ մեկ միավոր:

Նախորդ մրցաշրջանի հաղթողներն են՝

Դարպասապահ. Ջանլուիջի Բուֆոն («Յուվենթուս»)

Պաշտպան. Սերխիո Ռամոս («Ռեալ Մադրիդ»)

Կիսապաշտպան. Լուկա Մոդրիչ («Ռեալ Մադրիդ»)

Հարձակվող. Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ Մադրիդ»)

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031