Բաժիններ՝

Կոպենհագենում լողացող կղզի է հայտնվել բարբեքյուի համար

Դանիական Fokstrot դիզայն-ստուդիայից ճարտարապետները ստեղծել են լողացող կղզի, որը տեղաշարժվում է Կոպենհագենի ջրանցքներով: Բոլոր ցանկացողները կարող են հայտնվել դրա վրա, հանգստանալ եւ բարբեքյու պատրաստել:

Այդ մասին հայտնել է TheMindCircle-ն: 20 քառակուսի մետր մակերեսով լողաթող հարթակը ստեղծվել է լորենուց: Այն Կոպենհագենի ջրանցքներում նման կղզիների տեղավորման ավելի խոշոր նախագծի բաղկացուցիչ մասն է: Դրանք կդառնան զվարճանքի եւ ժամանցի՝ բոլորի համար բաց գոտի: Ընդամենը նախագծով նախատեսվում է ստեղծել ինը կղզի: Հարթակներն ունենալու են ժամանցային տարբեր գործառույթներ՝ դայվինգ, սաունա, լողացող սրճարան: Սպասվում է, որ այդ նախագիծը կմեծացնի Կոպենհագենի նավահանգստի տուրիստական գրավչությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031