
WhatsApp-ում վտանգավոր խոցելիություն են հայտնաբերել

Check Point Research հետազոտական ընկերության մասնագետները խոցելիություն են հայտնաբերել WhatsApp մեսենջերում, որը չարագործներին թույլ է տալիս որսալ եւ փոխել հաղորդագրությունների բովանդակությունը:
Ծառայության անվտանգության համակարգում ճեղքվածքը ցանցահեններին թույլ է տալիս հաղորդագրություններում մեքենայություններ անել ինչպես օգտատերերի անձնական նամակագրություններում, այնպես էլ խմբային չաթերում: Այդ հնարավորությունն առաջանում է WhatsApp-ի շարժական եւ վեբ-տարբերակի տվյալների սինքրոնացման համար միջոցներում առկա խոցելիության պատճառով:
Մասնագետները հետազոտության արդյունքներն ուղարկել են մշակողին: WhatsApp-ում առայժմ չեն մեկնաբանել վերլուծաբանների եզրակացությունները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: