Կանադայում կապամոնտաժեն երկրի առաջին վարչապետի արձանը
Կանադայի Վիկտորիա քաղաքի (Բրիտանական Կոլումբիայի նահանգ) իշխանությունները որոշում են կայացրել ապամոնտաժել Կանադայի առաջին վարչապետ սըր Ջոն Մակդոնալդի (1815 – 1891) արձանն ի նշան երկրի բնիկ ժողովուրդների հետ հաշտության: Օգոստոսի 8-ին այս մասին հայտնել է CTV հեռուստաալիքը։
Հուշարձանը կանգնած է քաղաքապետարանի մուտքի մոտ: «Բնիկ ժողովուրդների ներկայացուցիչների համար, որոնք գալիս են քաղաքապետարան եւ ավելի վաղ կարող էին սովորել այսպես կոչված ռեզիդենտական դպրոցներում, այս արձանը կարող է հիվանդագին գաղութային պատմության ֆիզիկական դրսեւորում ծառայել, որը նրանք կամ նրանց ընտանիքների անդամները կարող էին զգալ իրենց վրա»,- պարզաբանել է Վիկտորիայի քաղաքապետ Լիզա Հելփսը:
Նա հավելել է, որ այս որոշումն ընդունվել է Բրիտանական Կոլումբիայում ապրող հնդկացիական ցեղերի առաջնորդների հետ կոնսուլտացիաներից հետո: Հուշարձանը հանելու համար այժմ անհրաժեշտ է քաղաքային խորհրդի վերջնական հաստատումը, բայց Հելփսը «չի կարող նույնիսկ պատկերացնել, որ այն կմերժվի», հաղորդել է ՏԱՍՍ-ը: