Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայի թագավորական դրամահատարանը թողարկել է Փադինգթոն արջուկի 60-ամյակին նվիրված մետաղադրամներ

Մեծ Բրիտանիայի թագավորական դրամահատարանը մանկական գրականության հերոսի՝ Փադինգթոն արջուկի հայտնվելու 60-ամյակը նշել է 50 փենս արժողությամբ կոլեկցիոն արծաթե մետաղադրամների թողարկմամբ։

Մետաղադրամներից մեկի վրա գլխարկով արջուկը դրոշ է թափահարում Բուքինգհեմյան պալատի՝ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու պաշտոնական նստավայրի մոտ, մյուսի վրա նա Փադինգթոնյան կայարանում է: Բարելավված դիզայնով մետաղադրամը՝ գունավոր Փադինքթոնով, առաջարկվում է 60 ֆունտ ստեռլինգով (77,7 դոլար): Էժան տարբերակը կարել է ձեռք բերել 10 ֆունտ ստեռլինգով (12,9 դոլար):

Մետաղադրամների դիզայներ Դեյվ Նափթոնի խոստովանությամբ, դրանք ստեղծելիս, «ինքն իսկական կարոտախտ է ապրել»: «Ինձ դուր էր գալիս կարդալ Փադինգթոնի մասին գրքերը, երբ ես փոքր էի,-ասելէ նա:-Փադինգթոնն իմ մանկության մի մասն էր, բայց այժմ նրան իր համար բացահայտում է բոլորովին նոր սերունդ»: Մայքլ Բոնդի (1926-2017 թթ.) «Փադինգթոն անունով արջուկը» գիրքն առաջին անգամ հրապարակվել է 1958 թվականի հոկտեմբերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս