Ջոնի Դեփի մասնակցությամբ ֆիլմը պրեմիերայից մեկ ամիս առաջ հանել են վարձույթից. The Wrap
«Ստի քաղաքը» ֆիլմը՝ գլխավոր դերում Ջոնի Դեփի մասնակցությամբ, պրեմիերայից մեկ ամիս առաջ (կինոնկարը պետք է էկրան բարձրանար սեպտեմբերի 7-ին) ԱՄՆ-ում հանել են վարձույթից: Այս մասին հայտնել է The Wrap պորտալը:
Առայժմ Global Road Entertainment ընկերությունը չի հայտարարել ֆիլմի էկրան բարձրանալու նոր ժամկետը: The Wrap-ի տվյալներով՝ պրեմիերայի հետաձգումը կապված է Դեփի դեմ հայցի հետ, որը հարուցել է «Ստի քաղաքի» տեղորոշումների կառավարիչ Գրեգ Բրուքսը: Դերասանն իբր 2017 թվականի ապրիլին հարձակվել է նրա վրա:
«Ստի քաղաքը» ֆիլմը պատմում է խուզարկու Ռասել Փուլի մասին, որը հետաքննումէ ռեփերներ Թուփաք Շաքուրի եւ The Notorious B.I.G.-ի սպանությունները: Կինոնկարի ռեժիսորը Բրեդ Ֆուրմանն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: