Բաժիններ՝

Մխիթարյանի և ընկերների հետ ճաշն ակտիվացրել է Դեմբելեի տեղափոխության մասին շշուկները

Կատալոնական «Բարսելոնան» ցանկանում է որևէ մեծ ակումբի վարձավճարով տալ իր ֆուտբոլիստ Ուսման Դեմբելեին, որպեսզի վերջինս մարզավիճակ հավաքի և հետագայում վստահ խաղա կատալոնական ակումբի կազմում:

Նշվում էր, որ Դեմբելեն կարող է տեղափոխվել անգլիական ակումբ:

Օրերս «Բարսելոնայի» կիսապաշտպան Ուսման Դեմբելեն ավելի է ակտիվացրել իր՝  «Արսենալ» տեղափոխվելու մասին լուրեր::

Դեմբելեն ընթրել է լոնդոնյան ակումբի չորս խաղացողների հետ: Ընթրիքին ներկա են եղել Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը, նրա հայրը, Հենրիխ Մխիթարյանը, Ալեքսանդր Լյակազետը և լոնդոնյան ակումբի նորեկ Մատտեո Գենդուզին:

Կարդացեք նաև

Նշենք, որ Դեմբելեն և Օբամեյանգը միասին խաղացել են  Դորտմունդի «Բորուսիայի» կազմում:

Դեմբելեն դեմ չի լինի խաղալ լոնդոնյան ակումբում, քանի որ թիմում շատ են դորտմունդյան ակումբի նախին ֆուտբոլիստները, ինչպես նաև ֆրանսիացիները:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031