Բաժիններ՝

Պոգբան հայտնել է, որ ուզում է հեռանալ, Վուդվորդը լուրջ չի վերաբերվում դրան

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան ցանկանում է հեռանալ  ակումբից:

Իր ցանկության մասին 25-ամյա կիսապաշտպանն ասել է թիմակիցներին և ակումբի գլխավոր գործադիր տնօրեն Էդ Վուդվորդին:

Սակայն ակումբում պնդում են, որ ֆրանսիացին չի վաճառվում, քանի որ նրա համար  պետք է գտնել փոխարինող մինչև տրանսֆերային պատուհանի փակումը: Հիշեցնենք, որ Անգլիայում տրանսֆերային պատուհանը փակվում է օգոստոսի 9-ին: Տեսականորեն, մեկ օրում Պոգբայի համար փոխարինող գտնելն անհնարին կլինի:

Անգլիական ակումբի գործադիր տնօրեն Էդ Վուդվորդը լուրջ չի համարում 25-ամյա ֆուտբոլիստի հեռանալու ցանկությունը՝ չնայած խաղացողը բարդ հարաբերություններ ունի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի հետ: Հիշեցնենք, որ Ֆրանսիացուն դուր չեն եկել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի մեկնաբանությունները: Մոուրինիոն նշել էր, որ իրեն դուր չի գալիս այն փաստը, որ Աշխարհի գավաթի խաղարկությունում Պոգբան ավելի լավ էր խաղում, քան ակումբի կազմում:

Կարդացեք նաև

Վուդվորդը կատալոնական «Բարսելոնային» հայտնել է, որ Պոգբան ոչ մի դեպքում չի վաճառվում: Հիշեցնենք, որ կատալոնական  ակումբը ֆուտբոլիստի համար արդեն իսկ առաջարկ է արել  «Մանչեսթեր Յունայթեդին», սակայն անգլիական կողմը մերժել է կատալոնացիներին՝  նշելով, որ ավելի մեծ գումար է պահանջում:

«Բարսելոնան» անգլիական ակումբին է առաջարկել Յերի Մինային, Անդրե Գոմեսին և ևս 50 մլն եվրո:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս