Բաժիններ՝

Երկարատև քունը վնասում է մարդու առողջությանը. գիտնականներ

Երկարատեւ քունը բացասական ազդեցություն է գործում մարդու առողջության վրա: Այս եզրակացությանն են հանգել մի խումբ բրիտանացի գիտնականներ՝ մարդու օրգանիզմի վրա քնի ազդեցության վերաբերյալ իրենց կատարած հետազոտությունից հետո: Այդ մասին  հայտնել է The Daily Telegraph թերթը:

Նախկինում համարվում էր, որ մշտական քնատությունը մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների եւ շաքարախտի վտանգը, նպաստում է զարկերակային ճնշման բարձրացմանը եւ ավելորդ քաշին:

Սակայն վերջին հետազոտությունը, որը կատարել են բրիտանացի մասնագետները Սթաֆորդշիրի կոմսության Քիլի համալսարանից, հերքում է այդ պնդումը:

Գիտափորձի արդյունքները, որին մասնակցել է 3 միլիոն մարդ, ցույց են տվել, որ այն մարդիկ, ովքեր օրական քնել են միջին հաշվով 10-ական ժամ, 30 տոկոսով ավելի հաճախ են մահացել վաղ տարիքում, քան նրանք, ովքեր քնել են միայն 7-ական ժամ: Բացի դրանից, 10 ժամ տեւողությամբ քունը 56 տոկոսով մեծացնում է ինսուլտի հավանականությունը, 49 տոկոսով՝ սիրտ-անոթային հիանդություններից, իսկ 44 տոկոսով սրտի իշեմիկ հիվանդությունից վաղաժամ մահվան վտանգը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031