Նշաններ, որ դուք գտել եք այն մարդուն, որի հետ ձեզ վիճակված է ծերանալ
Տարբեր մարդկանց հետ հանդիպելը կարող է զվարճալի լինել, մենք փորձ ենք կուտակում, սակայն, ի վերջո, մենք ուզում ենք գտնել մեր մարդուն, այն մարդուն, ում հետ կկարողանանք անցկացնել կյանքի մնացած մասը։ Ցավոք, այդպիսի մարդու դժվար է գտնել։
Անգամ, եթե դուք գտնվում եք կայուն հարաբերությունների մեջ, միգուցե դուք վստահ չեք, որ ձեր կողքին հենց կյանքի ձեր ուղեկիցն է։ Այնպես որ, ահա այն 10 նշանները, որոնք կվկայեն, որ դուք գտել եք ձեր մարդուն։
1. Դուք ձեզ նրա կողքին թուլացած եք զգում։
Առաջին նշաններից մեկը, որ դուք հանդիպել եք մարդուն, ում հետ կկարողանաք ծերանալ, դա այն է, որ նրա կողքին դուք կարող եք լինել իրական, չձևացնել։ Դուք կարիք չունեք նրան տպավորելու կամ փոխվելու, որպեսզի դուր գաք նրան։ Այդ մարդու կողքին անգամ ձեր թերությունները չեք թաքցնում, քանի որ գիտեք, որ կարող եք ցույց տալ ձեր իսկական էությունը։ Եվ, ամենակարևորը։ Այդ մարդը ձեզ կսիրի ձեր բոլոր թերություններով, ընդունելով ձեզ այնպիսին, ինչպիսին կաք։
2. Այդ մարդը հանգստացնում է ձեզ։
Մեզ բոլորրիս էլ դուր է գալիս այն հուզմունքը, որը հատուկ է հարաբերությունների սկզբում եղած սիրահարվածությանը։ Բայց եթե խոսենք այն մասին, թե ինչ է ձեզ իսկապես պետք կյանքում, ապա դա այն մարդն է, ում հետ հանգիստ է։ Հենց որ դուք հանդիպեք այն մարդուն, ով գիտի, թե ինչպես գլուխ հանել ձեր բոլոր դժվարություններից, ով գիտի, թե ինչպես պահպանի ձեր խաղաղությունը, իմացեք, որ հենց այդ մարդու հետ դուք պիտի լինեք։
3. Դուք խոսում եք լուրջ թեմաներով։
Շփումը երկարատև առողջ հարաբերությունների հիմքն է։ Եթե դուք չեք լսում ու չեք հասկանում միմյանց, ապա ոչինչ չի ստացվի։ Իսկ երբ դուք հանդիպում եք մարդու, ում հետ ծերանալու եք, ձեր յուրաքանչյուր խոսակցություն իմաստ կունենա։ Այդ մարդն իսկապես ձեզ կլսի, կհասկանա ձեր էմոցիաները, անգամ, եթե դուք դրանք չբարձրաձայնեք։ Այդ մարդը չի ամաչի քննարկել ինչ-որ թեմաներ, ու դուք կկարողանաք վստահել նրան ձեր բոլոր երազանքներն ու վախերը։ Եթե դուք ազնիվ եք միմյանց հետ ու բաց եք շփվում, ապա կարելի է լուծել ցանկացած խնդիր։
4. Դուք այդ մարդու առաջնայնությունների թվում եք։
Եթե դուք ինչ-որ մեկի հետ պլանավորում եք ձեր կյանքը, դուք ուզում եք կարևոր լինել այդ մարդու համար։ Եթե դուք այն մարդու հետ եք, ով ձեզ որպես իր առաջնայնությունն է դիտում՝ չնայած ամեն ինչին, ուրեմն հենց այդ մարդն էլ ձեզ պետք է։ Այսօր այդպիսի բան գտնելը շատ դժվար է, չնայած դա պետք է լինի ցանկացած հարաբերության մեջ։ Ձեր մարդը եսասեր չի լինի ու ձեր պահանջմունքներն իրենից բարձր կդասի, նույնը կանեք նաև դուք։
5. Դուք աջակցում եք միմյանց։
Կյանքն առանց այդ էլ բարդ բան է, այնպես որ, կարևոր է կողքիդ ունենալ այնպիսի մեկին, ում հետ կարող ես կիսել խնդիրներդ։ Այդպիսի մարդ գտնելու դեպքում բաց մի թողեք նրան։ Այդ մարդն աջակցում ու հավատում է ձեզ։ Հեշտ է գտնել նրան, ով կողքիդ կլինի, երբ ամեն ինչ լավ է, սակայն բարդ է գտնել նրան, ով չի փախչի առաջին իսկ դժվարության դեպքում։
6. Ձեր վեճերն արդյունավետ են։
Բոլոր զույգերն են վիճում, դա անխուսափելի է։ Այնպես որ, մի մտածեք, որ դուք ապագա չունեք, եթե երբեմն ինչ-որ բանի շուրջ վիճում եք։ Կարևոր է այն, թե որքան հաճախ է դա տեղի ունենում ու ինչի է հանգեցնում։
Եթե դուք կարողանաք գալ կոմպրոմիսի, ինչ-որ որոշման, ուրեմն ձեզ մոտ առողջ հարաբերություններ են։ Եթե դուք վիճելիս միմյանց չեք վիրավորում, շանտաժի ու մանիպուլյացիաների չեք դիմում, դա լավ նշան է։ Վիճել կարելի է կոնֆլիկտային հարցը լուծելու համար, այլ ոչ թե՝ պարզապես վիճելու համար։
7. Դուք հարգում եք միմյանց։
Հարգանքը, ինչպես և սերը, ցանկացած հարաբերությունների կարևոր հիմքն է։ Առանց հարգանքի սեր չկա։ Ձեր մարդը դա գիտի ու ավելի ու ավելի շատ կգնահատի այն, ինչ դուք անում եք ձեր հարաբերությունների համար։ Բացի այդ, դուք երկուսդ էլ միմյանց հավասարը հավասարի պես կվերաբերվեք՝ ձեզ մյուսից առավել չդասելով։
8. Ձեզ դուր է գալիս միմյանց հետ ժամանակ անցկացնել։
Երբ մենք խոսում ենք այն մարդու մասին, ում հետ պատրաստվում ենք ծերանալ, ապա դա պետք է լինի այն մարդը, ում հետ ձեզ իսկապես դուր է գալիս լինել։ Ոչ միայն սիրով զբաղվել, այլև միմյանց հետ ժամանակ անցկացնել ու խոսել։
9. Դուք ոչ միայն սիրեկաններ եք, այլև ընկերներ։
Ասում են, որ սիրահարվածությունն անցնում է, իսկ ինչ որ մնում է, սիրո այլ դրսևորում է։ Մնում է ընկերությունը։ Այնպես որ, եթե դուք ոչ միայն սիրեկաններ եք, այլև լավագույն ընկերներ, դա լավ նշան է, որ դուք միմյանց հետ եք ծերանալու։ Դուք զգում եք, որ կարող եք ամեն ինչ պատմել այդ մարդուն, կարող եք նրան ամբողջովին վստահել, նրա վրա հույս դնել։ Եթե այդ ամենը կա մի մարդու մեջ, ապա նրան ձեզ մոտ պահեք։
10. Դուք պետք է կիսեք ոչ միայն սերն ու կիրքը, այլև կենսական արժեքները, այլապես ձեզ համար շատ դժվար կլինի։ Այնպիսի հարցեր, ինչպիսին ամուսնությունն է, ֆինանսներն ու երեխաները, բոլոր հարաբերությունների համար հիմնարար են։ Եթե դուք հանդիպեք նույնպիսի համոզմունքներ ունեցող մարդու ու սիրեք նրան, իմացեք, որ դա նա է, ում հետ դուք պիտի ծերանաք։
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը