
Մարինացված բուլղարական պղպեղի՝ տարիներով և սերունդներով ստուգված բաղադրատոմս

Բաղադրիչներ
1. Բուլղարական պղպեղ (տարբեր գույների) – 2 կգ
Մարինադ
1. Ջուր – 1 լ
2. Բուսայուղ – 250 մլ
3. Սև հատիկավոր պղպեղ
4. Շաքարավազ – 300 գ
5. Աղ – 50 գ
6. Քացախ (9%) – 200 մլ
Պատրաստման եղանակը
1. Պղպեղը լվանալ, լավ մաքրել:
2. Երկար-երկար շերտատել:
3. Պատրաստել մարինադը. կաթսայի մեջ լցնել 1 լ ջուր, 250 մլ բուսայուղ, ավելացնել 50 գ աղ և 300 գ շաքարավազ: Ավելացնել հատիկավոր պղպեղ և այլ համեմունքներ՝ ըստ ցանկության: Հասցնել եռման և վերջում ավելացնել քացախը:
4. Պղպեղը լցնել մարինադի մեջ և եղել մոտ 5 րոպե:
5. Պղպեղները շարել ստերիլ բանկաների մեջ:
6. Մարինադը հասցնել եռման և լցնել պղպեղների վրա:
7. Փակել և բանկաները շարել շրջված վիճակում, ծածկել՝ մինչև լրիվ սառչելը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը