Բնակչության բնական հավելաճը Հայաստանում՝ 2018 թվականի հունվար-հունիսին
2018 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում ծնվել է 16 189 երեխա։ Նույն ժամանակահատվածում մահացել է 13 112 մարդ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Վիճակագրական կոմիտեից։
Սա նշանակում է, որ կիսամյակի կտրվածքով ունենք բնական հավելաճ՝ 3077 մարդով ավելի է ծնվել, քան մահացել։ Կամ՝ 2018 թվականի առաջին կիսամյակում բնական հավելաճը կազմել է 2.1 պրոմիլ (1000 բնակչի հաշվով)։
Չնայած բնական հավելաճին՝ 2017 թվականի առաջին կիսամյակի համեմատ ծնվածների թիվը նվազել է 5.7%-ով, իսկ 2016 թվականի առաջին կիսամյակի համեմատ՝ 12%-ով։ Մահացածների թիվը 2017 թվականի համեմատ նույնպես նվազել է։
Ինչպես տեսնում եք աղյուսակում, բնական հավելաճը թեպետ 2017 թվականի ցուցանիշից բարձր է 0,3 պրոմիլով, սակայն զիջում է 2016 թվականի ցուցանիշին։