Բաժիններ՝

Սպառողական զամբյուղը թանկացել է

Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 2018թ. II եռամսյակի միջին ընթացիկ գներով կազմել է 62 329.6 դրամ՝ ամսական կտրվածքով։ Իսկ պարենային զամբյուղի արժեքը կազմել է 35 215.5 դրամ (ամսական կտրվածքով)։

Պարենային և սպառողական զամբյուղների արժեքները հաշվարկել և հրապարակել է ՀՀ Վիճակագրական կոմիտեն՝ ըստ ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված սննդամթերքի կազմի, կառուցվածքի և էներգետիկայի։

Նշենք, որ 2018 թվականի առաջին եռամսյակի միջին ընթացիկ գներով՝ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 61 354.8 դրամ էր, իսկ մեկ տարվա կտրվածքով՝ 2017 թվականի երկրորդ եռամսյակի միջին ընթացիկ գներով՝ 59 792.5 դրամ։ Այսինքն՝ սպառողական զամբյուղը թե՛ ամսական, թե՛ տարվա կտրվածքով թանկացել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս