Բաժիններ՝

Վաճառքի է հանվել Ferrari F50-ի առաջին օրինակը

ԱՄՆ-ի Autosport Designs բացառիկ ավտոմոբիլների գործարքառուն վաճառքի է հանել Ferrari F50 սուպերքառի առաջին օրինակը: Շասիի ,99999ե համարով ավտոմոբիլն օգտագործվել է որպես թեստային նախատիպ, իսկ 1995 թվականին ցուցադրվել է Ժնեւի եւ Տոկիոյի ավտոսալոններում: Եզակի F50-ի վազքը կազմում է 2253 կիլոմետր։

Ferrari F50-ը հանդերձված է 4,7-լիտրանոց V12-ով, որի հզորությունը կազմում է 520 ձիաուժ: Շարժիչն աշխատում է վեցաստճանի փոխանցատուփի հետ զույգ կազմած: Սուպերքառի մինչեւ հարյուր կիլոմետր թափավազքը տեւել է 3,9 վայրկյան, իսկ առավելագույն արագությունը կազմել է ժամում 325 կիլոմետր:

F50-ը բազմիցս դարձել է ֆոտոսեսիաների մասնակից, ինչպես նաեւ հիմք է ծառայել ընդգրկուն կոլեկցիոն մոդելների համար:

«Ֆեռարիի» հետ մեկտեղ գնորդը կստանա փաստաթղերի լրակազմը, որը հավաստում է սուպերքառի պատմությունը, ֆիրմային աքսեսուարների հավաքանի եւ Ferrari Classiche-ի հավաստագիր:

Այս տարի ավտոմոբիլը լիակատար տեխնիկական սպասարկում է անցել. փոխվել են բոլոր տեխնիկական հեղուկները, կուտակիչը, դողերը եւ տեղակայվել է նոր խլացուցիչ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս