Բաժիններ՝

«Սա դեռ վերջը չէ, և կարող են լինել այլ հնչեղ տրանսֆերներ». «Յուվենթուսի» փոխնախագահ Պավել Նեդվեդ

Պավել Նեդվեդը պղպեղ ավելացրեց «Յուվենթուսի» առանց այդ էլ կրակոտ տրանսֆերային արշավին: «Ծեր սենյորայի» փոխնախագահը հաղորդել է, որ ակումբը դեռ կարող է իրականացնել ևս մեկ հնչեղ գործարք:

«Սա դեռ վերջը չէ: Կարող են լինել այն հնչեղ տրանսֆերներ»,- հաղորդել է Նեդվեդը Tuttosport-ին տված հարցազրույցում:

Այս ամառ թուրինյան ակումբն արդեն ձեռք է բերել Կրիշտիանու Ռոնալդուին, Ժոաու Կանսելուին, Լեոնարդո Բոնուչիին և ևս 4 ֆուտբոլիստների:

«Յուվեի» հետաքրքրությունների շրջանակում են «Ատլետիկոյի» պաշտպան Դիեգո Գոդինը, «Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Մալինկովիչ-Սավիչը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս