
Զինեդին Զիդանը կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչը, եթե Մոուրինիոն հեռանա

Մանչեսթերում նույնպես ուզում են հաղթել Չեմպիոնների լիգան: Զինեդին Զիդանի կփոխարինի Ժոզե Մոուրինիոյին, եթե պորտուգալացին չկատարի «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրները մրցաշրջանի ընթացքում:
Ըստ The Sun-ի տեղեկության՝ մանկունյանցիների ղեկավարությունը ոչ մի կերպ չի կարողանում աշխատել Յուրահատուկի հետ. 5 խաղացողներից ոչ մեկը, որոնց ուզում էր թիմում տեսնել Ժոզեն, Մանչեսթեր այդպես էլ չի տեղափոխվել: Բացի դրանից, անգլիական տեղեկատվամիջոցներն ակնարկում են, որ Մոուրինիոյի և թիմի միջև շփման մեջ լարվածություն կա:
Զիդանը հեռացավ «Ռեալից» 2018թ. ամռանը և պետք է աշխատի «Յուվենթուսում»:
Ժոզեն աշխատում է «Մանչեսթեր Յունայթեդում» 2016թ. մայիսի 27-ից:
Այս ընթացքում «Յուրահատուկը» նվաճել է 3 տիտղոս. Ֆուտբոլային լիգայի գավաթը, Եվրոպայի լիգան և Անգլիայի Սուպերգավաթը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը